Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Կարմիր գծեր հատելը ծանր հետևանքներ կունենա. Շահան Գանտահարյանը մեկնաբանում է Իրան, Ռուսաստան, Իսրայել, Ուկրաինա «խաղը»

Կարմիր գծեր հատելը ծանր հետևանքներ կունենա. Շահան Գանտահարյանը 
մեկնաբանում է Իրան, Ռուսաստան, Իսրայել, Ուկրաինա «խաղը»

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը զգուշացրել է Իսրայելին առ այն, որ «կարմիր գիծը» հատելը կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Վերջին շրջանի միջազգային իրադարձությունների դիտարկմամբ նման եզրահանգում է անում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ նկատելով շրջագծում պատկերված են Իրանը, Ռուսաստանը, Ուկրաինան եւ Իսրայելը։

«Եթե պարզեցված տեսքով փորձենք մեկնաբանել` Իրան-Ռուսաստան ընդդեմ Իսրայել-Ուկրաինա խաղն է գնում։ Նախապես եղել են պայմանավորվածություններ, որոնց համաձայն՝ Իսրայելը ՌԴ-ի հետ իր հարաբերությունները պահպանելու համար չի սպառազինելու Ուկրաինային, իսկ Թեհրանն ասում էր, որ Մոսկվային իր վաճառած զենքերը չեն օգտագործվելու ռազմական գործողությունների ընթացքում։ Կարելի է ասել, որ այս համաձայնությունները դյուրաբեկ են այն առումով, որ Թել Ավիվը զենք է վաճառում Կիևին միջնորդավորված, երրորդ երկրի ճանապարհով, եւ թե ի՞նչ մեխանիզմով կվերահսկվի իրանյան զինուժի չօգտագործումը պատերազմին պարզ չէ»,-նշում է փորձագետը։

Այս հայտարարությունները պետք է դիտարկել 5+1 ձեւաչափով Վիեննայում վերագործարկվող բանակցությունների տրամաբանության շրջանակում։ Իրանը Ուկրաինայում ռազմական գործողություններից առաջ անօդաչու սարքեր է վաճառել Մոսկվային, որի դիմաց պահանջել է միջուկային էներգիա։ «Դիտարժանն այն է, որ նման բարձրաձայնումներ առավելաբար արձանագրվում են Թել Ավիվ -Թեհրան- Մոսկվա -Կիեւ գծերի վրա։ Վաշինգտոնի կամ հավաքական Արեւմուտքի համեմատաբար ոչ սուր արձագանքումները խոսում են Վիեննայի բանակցությունների վերագործարկման երևույթի մասին։ Պետք է նկատել, որ 5+1-ում ներգրավված են թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ ՌԴ-ն»,-ընդգծեց Շահան Գանտահարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am