Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ստեփանակերտում Ռուսական կենտրոն է բացվել. ներկա է եղել Արցախի նախագահը

Ստեփանակերտում Ռուսական կենտրոն է բացվել. ներկա է եղել Արցախի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում մասնակցել է Արցախի իշխանությունների նախաձեռնությամբ և  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ,  բարերար  Գագիկ Ծառուկյանի  հովանավորությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ կառույցի գործունեությունն ուղղված կլինի  ռուսաց լեզվի,  ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը, կրթության ոլորտում երկխոսության և սերտ  համագործակցության զարգացմանը։ Առկա հարուստ գրքային ֆոնդի շնորհիվ մատաղ սերունդը  հնարավորություն կունենա նաև  ուսումնասիրելու ռուս գրողների ստեղծագործությունները։

Արցախի նախագահը կարևորել է նման հաստատությունների գործունեությունը մշակույթի և կրթության ոլորտում հայ-ռուսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից։

«Ռուսական կենտրոնների բացումը հանդիսանում է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության ևս մեկ ակնառու ապացույց, և մեր սերտ համագործակցության վառ օրինակ։  Արցախում միշտ հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, իսկ կենտրոնի բացումն  առավել  քան պահանջված է  ներկա պայմաններում», - նշել է Արայիկ Հարությունյանը։

Նախաձեռնության կարևորությունն ընդգծող  խոսքով հանդես են եկել նաև հանրային գործիչներ, ովքեր համոզմունք են հայտնել, որ կենտրոնը կդառնա կարևոր մշակութային և կրթական օջախ բոլոր արցախցիների համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am