Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 14.5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 14.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հոկտեմբերին 14.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ ավելացել է 9.9 տոկոսով: Շինարարության ծավալը այս տարի 10 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.4 տոկոսով

Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ  ավելացումը կազմել է 15.5 տոկոս:

2022 թվականի հունվար-հոկտեմբերին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.9 տոկոսով:

Իսկ այս տարվա 10 ամիսների ընթացքում սպառողական գների ինդեքսը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-հոկտեմբերին 2021-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 3.4 տոկոսով: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.8 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 66.4 տոկոս աճ, ընդ որում արտահանումն աճել է 71.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63.5 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 443.81 դրամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am