Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Մունդիալ-2022. Սենեգալը հաղթեց Կատարին երկրորդ տուրում

Մունդիալ-2022. Սենեգալը հաղթեց Կատարին երկրորդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում Կատարի ընտրանին մրցեց Սենեգալի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայի «Ալ Թումամա» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում Սենեգալի հավաքականն առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Կատարի հավաքականն ամբողջ ներուժով պաշտպանվում էր՝ երբեմն հակագրոհելով: Խաղակեսի վերջնամասում Սենեգալն ունեցած առավելությունը վերածեց գոլի: 41-րդ րոպեին աչքի ընկավ Բուլայե Դիան:

Սենեգալը բաց չթողեց հաշիվը կրկնապատկելու իր հնարավորությունը երկրորդ կեսի մեկնարկում: Խաղի 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆամարա Դիդհուն: Այս խաղակեսում Կատարին հաջողվեց միայն խփել հեղինակության գնդակը (աչքի ընկավ Մոհամեդ Մունտարին), իսկ Սենեգալը ամրապնդեց հաջողությունը` խփելով երրորդ գնդակը: Գինդը դարձավ գոլի հեղինակ:

Կատար-Սենեգալ` 1:3:

Այս խաղից հետո Սենեգալի հավաքականն ունի 3 միավոր և երրորդ տեղում է, իսկ Կատարը միավոր չունի: Այս խմբում քիչ ավելի ուշ կկայանա Էկվադոր-Նիդերլանդներ հանդիպումը: Երկու թիմերն ունեն 3-ական միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am