Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ ՄԻՊ-ն Ուրուգվայի դեսպանին է ներկայացրել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները

ՀՀ ՄԻՊ-ն  Ուրուգվայի դեսպանին է ներկայացրել կանանց նկատմամբ բռնության դեմ 
պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Ռոսենբրոկին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՄԻՊ-ից, Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի կապակցությամբ, կարևորել նրա կատարած աշխատանքն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։

Դեսպանը Պաշտպանին է ներկայացրել Ուրուգվայի Ազգային ժողովի կողմից ընդունված «Առանց գենդերային բռնության ազգային պլանը» և հանձնել Ուրուգվայի օմբուդսմենի տարեկան զեկույցը:

Պաշտպանը նշել է, որ թեև Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի համար բացակայում է պետական մակարդակով գործողությունների պլան, սակայն գործում է վարչապետին կից ՀՀ կանանց հարցերով խորհուրդ։ Նշել է նաև, որ երկիրն ունի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր, որտեղ առավել համապարփակ գործողություններ են նախատեսված։

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կարևորել է այս առաքելության մեջ կրթությունը.

«Իրազեկված լինելը կարևոր է, իսկ կրթությունը՝ բանալի։ Կառավարությունը պարտավորություն է ստանձնել այս ուղղությամբ առաջ գնալ, իսկ ՄԻՊ-ի դերն այս աշխատանքների մշտադիտարկումն է, խնդիրների մատնանշումն ու լուծումների առաջարկումը»։

Պաշտպանը դեսպանին հայտնել է, որ ձևավորվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ, որի առաջնահերթ նպատակներից է նպաստել իրավապահ համակարգում կանանց ներգրավմանը։

Ներկայացրել է նաև, թե ինչպիսի ներգրավվածություն ունեն կանայք ՀՀ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություններում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am