Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վաղվանից Արցախի դպրոցները չեն գործի. Պետնախարարը կոչ է անում խնայել էլեկտրաէներգիան

Վաղվանից Արցախի դպրոցները չեն գործի. Պետնախարարը կոչ է անում խնայել 
էլեկտրաէներգիան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղվանից Արցախի Հանրապետության դպրոցները չեն աշխատի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Վերջինս իր խոսքում անդրադարձավ նրան, որ Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ գազամատակարարումը:

«Դա նշանակում է, որ պետք  է շատ խնայենք մեր բոլոր էներգիայի ծախսերը, պետք է ամեն ինչ անենք՝ հասկանալով իրականությունը, փորձենք պահպանել մեր ապրելաձևը»,-ասաց նա՝ հավելելով, որ ստիպված են լինելու վաղվանից փակել դպրոցները:

Նրա խոսքով՝ բոլոր պետք է ամեն ինչ անեն, որ ցույց տան, թե ով է արցախցին, և թե ինչպես կարող է նաև հաղթահարել այս դժվար վիճակը:

Նախարարը ևս մեկ անգամ խնդրանքով դիմեց արցախահայությանը՝ խնայող լինել էլեկտրաէներգիայի օգտագործման հարցում:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ իրավիճակի մասին իմանան ամբողջ աշխարհում, կոչ եմ անում մնալ ուժեղ և հավատալ, որ հաղթահարելու ենք այս ծանր վիճակը: Ճգնաժամի մեջ ենք, բայց շարունակում ենք ապրել ու վստահ ենք մեր ապագայի վրա»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am