Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդույթի համաձայն՝ Գյումրու քաղաքապետը գյումրեցի մանուկների հետ միասին դեկտեմբերի 24-ին, երեկոյան 19:00-ին վառեց քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տարի էլ Գյումրու գլխավոր տոնածառը նախորդի նման ունի 27 մետր բարձրություն: Գլխավոր տոնածառի հետ միասին տոնական զարդարանք են հագել նաև քաղաքի մյուս հատվածները՝ ամեն ինչ համեստ ու առանց ճոխության, միակ նորությունն այս տարի  Աբովյան ճեմափողոցի զարդարանքն է:

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում շնորհավորեց բոլորին գալիք տոների կապակցությամբ, մաղթեց երկրին կայուն զարգացում, սահմանին խաղաղություն, իսկ ժողովրդին՝ բարեկեցություն և լավատեսություն։

Այս տարի,  ավագանու որոշմամբ, հաշվի առնելով գնաճը, Ամանորի համար նախատեսված գումարը մի փոքր ավելացել է՝ նախկին 10 միլիոն 150 հազար դրամի փոխարեն համայնքի բյուջեից տրամադրվելիք գումարը դարձել է 12 մլն 100 հազար դրամ, որից 6 մլն 300 հազար դրամը ծախսվելու է քաղաքի զարդարանքի և դեկորների համար։

Գյումրու գլխավոր տոնածառի մոնտաժման, ապամոնտաժման, զարդարելու, լուսավորելու համար հատկացվել է 7 մլն 250 հազար դրամ։  600 հազար դրամ նախատեսվում է տրամադրել հյուրասիրությանը, 250 հազար դրամ էլ՝ համայնքապատկան մանկապարտեզների ու կառույցների երեխաների համար նախատեսված Ձմեռ պապի ծառայության համար։

 

Արմենուհի Մխոյան       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am