Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Թուրքիան Ուկրաինայում վիրավորների համար մարդասիրական միջանցք բացելու կոչ է արել

Թուրքիան Ուկրաինայում վիրավորների համար մարդասիրական միջանցք բացելու 
կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է վիրավորների համար մարդասիրական միջանցքի բացմանը Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, և պատրաստ է հոգալ նրանց բուժումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք վիրավորներին բերել ենք Սիրիայից, Ադրբեջանից և Լիբիայից, բուժել նրանց մեր հիվանդանոցներում և նորից հետ ուղարկել: Դա մեր մարդասիրական պարտքն է, մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում մարդու իրավունքների միջազգային համաժողովի մասնակիցների առջև։

Ավելի վաղ Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը հայտարարել էր, որ Թուրքիան հույս ունի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հումանիտար միջանցք կբացվի՝ Անկարայի միջնորդությամբ՝ օգնելու համար երեխաներին, կանանց և ուկրաինական ճգնաժամից տուժածներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]