Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Քիմ Քարդաշյանը Լոնդոնում կայացած աճուրդում գնել է արքայադուստր Դիանայի կրած կախազարդ խաչը

Քիմ Քարդաշյանը Լոնդոնում կայացած աճուրդում գնել է արքայադուստր Դիանայի 
կրած կախազարդ խաչը

 ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան շոու բիզնեսի աստղ  Քիմ Քարդաշյանը  Լոնդոնի Sotheby's աճուրդից 163 800 ֆունտ ստեռլինգով (202 200 դոլար) գնել է կախազարդ խաչը , որը կրել է Ուելսի արքայադուստր Դիանան (1961-1997 թթ.): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Guardian պարբերականից:

vvb.gif (645 KB)

Ամեթիստե (մեղեսիկե) կախազարդը, որը 1920-ականներին պատրաստվել է Garrard ոսկերչական ընկերության կողմից,  աճուրդով վաճառվել է իր նախնական գնահատումից կրկնապատիկ բարձր գնով։

077777.gif (511 KB)

5,25 կարատ քաշով կլոր երեսակված ադամանդներով զարդը 1980-ականներին գնել է պաղեստինյան ծագումով  բրիտանացի գործարար Նայիմ Աթթալլահը (1931-2021):

Նա բարեկամական հարաբերությունների մեջ էր արքայադուստր Դիանայի հետ և տարիների ընթացքում մի քանի անգամ տվել է նրան՝ կրելու խաչը:

Մասնավորապես, Դիանան այս կախազարդով հանրությանն է ներկայացել 1987 թ. հոկտեմբերին Լոնդոնում կայացած բարեգործական երեկոյին, որը նվիրված էր  հղի կանանց իրավունքների պաշտպանությանը։ 42-ամյա Քիմ Քարդաշյանը նախկինում ևս հետաքրքրություն է ցուցաբերել պատմական նշանակություն ունեցող նորաձևության իրերի նկատմամբ:

Անցյալ տարի նա Met Gala-ին ներկայացել էր Մերիլին Մոնրոյի զգեստով, որը կրելու համար ստիպված էր եղել 7 կգ քաշ կորցնել: 2021 թ.-ին Քարդաշյանը ներառվել է Forbes ամսագրի կողմից կազմված միլիարդատերերի ցուցակում, որը ներկայում նրա կարողությունը գնահատում է 1,8 միլիարդ դոլար:

1102093.jpg (41 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am