Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանում Չինաստանի դեսպանը ցավակցել է ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

Հայաստանում Չինաստանի դեսպանը ցավակցել է ողբերգական հրդեհի 
հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Չինաստանի դեսպան  Ֆան Յոնգը 15 զինծառայողի ողբերգական մահվան առթիվ ցավակցություններ է հայտնել:

«Գեղարքունիք մարզի Ազատ գյուղի զորանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հայաստանում Չինաստանի դեսպանության անունից ցանկանում եմ խորին ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-սոցիալական ցանցի իր էջում գրել է Չինաստանի դեսպանը:

Հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am