Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված հայերից մեկը Սիրիայի և Հայաստանի քաղաքացի է

Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված հայերից մեկը Սիրիայի և Հայաստանի 
քաղաքացի է

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհված երկու հայերից մեկը երկքաղաքացի է (Սիրիայի և Հայաստանի)։

«Աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։

Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել է Հունանյանը։

Երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհվածների թիվը հասել է 237-ի, 639 մարդ վիրավորվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am