Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Պոլսո հայոց պատրիարքարանը համայնքային խորհրդակցություն կանցկացնի երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով

Պոլսո հայոց պատրիարքարանը համայնքային խորհրդակցություն կանցկացնի 
երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո հայոց պատրիարքարանը հրավիրում է համայնքային խորհրդակցություն երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, համայնքի աշխարհիկ կառույցները կքննարկեն ավերված եկեղեցիների վերականգնման հարցերը, ինչպես նաև՝ երկրում ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակի  շտկման, նյութական վնասների վերացման հարցում ներդրում ունենալու հետագա քայլերը:  

Թուրքական Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում վերջին տվյալներով զոհվել է 912 մարդ, վիրավորվել՝ 5385, իսկ Սիրիայում վերջին տվյալներով զոհվել է 326 մարդ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am