Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ ԱԳ նախարարը որպես բանախոս քննարկման է մասնակցել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում

ՀՀ ԱԳ նախարարը որպես բանախոս քննարկման է մասնակցել Ֆրիդրիխ Էբերտ 
հիմնադրամում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին որպես բանախոս հանդես է եկել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում տեղի ունեցած կլոր սեղան֊քննարկմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրին և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման  շուրջ վերջին զարգացումները:

Մտքեր են փոխանակվել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am