Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կայացել է Հայաստանում  Եվրոպական Միության դիտորդական առաքելության պաշտոնական բացման արարողությունը

Կայացել է Հայաստանում  Եվրոպական Միության դիտորդական առաքելության 
պաշտոնական բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  փետրվարի 20-ին մեկնարկել են ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության աշխատանքները, կայացել է պաշտոնական բացման արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվելու է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։

Պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես եկան ԵՄ քաղաքացիական պլանավորման և անցկացման գծով գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգիրյանը, ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալը՝ շեշտելով առաքելության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման և սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր քաղաքացիների բարեկեցության և անվտանգության տեսանկյունից»,- նշել է Արսեն Թորոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am