Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով կրկին վնասվել է Քեսաբի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին

Թուրքիայի և Սիրիայի սահմանին տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով 
կրկին վնասվել է Քեսաբի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետության հայաբնակ Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից վնասվել էր, փետրվարի 20-ի երկրաշարժի հետևանքով կրկին վնասներ է կրել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Բերիո Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթում տեղ գտած հրապարակումից:

«Քեսապ երկրաշարժի կեդրոնին ամէնէն մօտ սուրիական տարածքն է: Երեկոյեան տեղի ունեցած երկրաշարժային յետցնցումէն ամէնէն շատ ազդուած է Քեսապը։

Ցնցումը ուժգին եղած է։ Բնակչութիւնը դուրս եկած է բնակարաններէն, ապաստանելով ակումբին կամ իրենց ինքնաշարժներուն մէջ։

Արդէն իսկ 6 փետրուարի երկրաշարժին վնասուած Քեսապի Ս. Աստուածածին եկեղեցին կրկին վնասուած է»,- նշված է հրապարակման մեջ:

Թուրքիայի ու Սիրիայի սահմանին նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Եվրոպական սեյսմոլոգները հայտնել են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.3 մագնիտուդ։ 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 21.04-ին` Թուրքիայի Անթաքիա քաղաքից ՝9 կմ ու Սիրիայի Լաթաքիա բնակավայրից՝ 75 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանում, Իսրայելում ու Կիպրոսում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am