Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Թեհրանում մեկնարկել է «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը

Թեհրանում մեկնարկել է «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից, այցի շրջանակում Իշխան Սաղաթելյան ողջույնի խոսքով է հանդես եկել Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի՝ «ՀՈՒՍԿ» հաստատության հիմնադրման 40-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Մինչ տոնախմբության մեկնարկը, Իշխան Սաղաթելյանը ՀՀ-ից Իրան ժամանած մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների հետ հանդիպել է ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի հետ։

Թեհրանում մարտի 2-ին մեկնարկել է «Հայ Դատն այսօր» խորագրով՝ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի խնդիրներին վերաբերող խորհրդաժողովը, որին զեկույցով հանդես կգան ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ՀՀ-ից ժամանած վերլուծաբաններ և փորձագետներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակներում Իշխան Սաղաթելյանը ելույթով հանդես կգա ՀՅԴ 132-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա Նոր Ջուղայում, մարտի 3-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am