Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
11:21, 5 Մարտ 2023
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, նախարար Պապիկյանը և բարձրաստիճան զինվորականները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում