Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Հայաստանը և Կանադան անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին

Հայաստանը և Կանադան անդրադարձել են աշխատանքի և սոցիալական 
պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կանադայի կանանց, գենդերային հավասարության և երիտասարդության հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղար Ջեննա Սադսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, կողմերն անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ կանանց կայուն զբաղվածությանը, կարողությունների բացահայտմանն ու տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերին։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն խթանել կանանց ձեռնարկատիրությունն ու զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում, ինչպես նաև նպաստել զբաղվածության արդյունավետ մոդելների և գնահատման համակարգերի մշակմանը։

Նշվում է, որ, ընդգծելով հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի ներդրման կարևորությունը, Ջեննա Սադսը նշել է, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացումից հետո՝ կանադական կողմն առավել հետաքրքրված է ոլորտային հարաբերությունների խորացմամբ։ Վերջինս  հետաքրքրվել է կանանց տնտեսական զորեղացման «Պլատֆորմ #5» հարթակի գործարկման, կանանց ակտիվության, ծրագրի արդյունավետության և այլնի մասին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am