Երևանում՝ 11:07,   11 Հունիս 2024

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է 
սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության 
ուշադրությունը

ԵՐԵՎԱՆ,  21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում միջանցքը փակած կեղծ ակտիվիստներից մեկը բացահայտ սպառնում է սպանել հայերին։ «Մենք շուտով Նովրուզի տոնին այստեղ հայի կմորթենք և նրա արյունը կավելացնենք քեբաբի մեջ»,- ցինիկ ժպիտով հայտարարում է ադրբեջանցի պսևդոակտիվիստը, ինչն էլ առաջացնում է նրան շրջապատողների զվարճանքը։

Տարածված տեսանյութին անդրադարձել է նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար երբեք բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց անունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։ Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am