Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵՄ-ն պլանավորել Է հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթում ներառել սահմանափակումները շրջանցելու դեմ միջոցներ

ԵՄ-ն պլանավորել Է հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթում ներառել սահմանափակումները շրջանցելու դեմ միջոցներ

 ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է մեծ ուշադրություն դարձնել ավելի վաղ մտցված սահմանափակող միջոցների շրջանցման դեմ պայքարին:

Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Պատժամիջոցների 11-րդ փաթեթում մենք առաջին հերթին կենտրոնանալու ենք սահմանափակող միջոցների շրջանցման դեմ պայքարի վրա», - ասել է նա ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում։

Դրա հետ մեկտեղ ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ում այդ ուղղությամբ որոշակի միջոցներ են ձեռնարկվել նույնիսկ այն ժամանակ, երբ հաստատվել է պատժամիջոցների տասներորդ փաթեթը։ Նա չի հստակեցրել, թե երբ է պլանավորվում սկսել պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա աշխատանքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am