Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իսրայելում զանգվածային ցույցեր և բախումներ են տեղի ունեցել, երբ Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին

Իսրայելում զանգվածային ցույցեր և բախումներ են տեղի ունեցել, երբ 
Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր իսրայելցիներ երկրի տարբեր քաղաքներում կիրակի գիշերը ցույցի են դուրս եկել այն բանից հետո, երբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:

Իսրայելի պաշտպանության նախարարին աշխատանքից հեռացնելու պատճառ է դարձել այն, որ նա մարտի 25-ի երեկոյան կառավարությանը կոչ է արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը, որը հասարակության և ընդդիմության դժգոհությունն է առաջացրել:

Թել Ավիվում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել, երբ այսօր վաղ առավոտյան ոստիկանները սկսել են ցրել ցուցարարներին: Երեք ոստիկան վիրավորվել է:

Պարբերականը նշում է, որ ցուցարարներն այրել են անվադողեր, արգելապատնեշներ են կառուցել՝ խոչընդոտելով երթևեկությանը: Այալոնի մայրուղով երթևեկությունը երկու կողմից փակվել է, որից 5 ժամ անց ոստիկանական մեծ ուժեր են բերվել: Նրանք ջրցան մեքենաների միջոցով ցրել են մայրուղին փակած ցուցարարներին: Ակցիայի մասնակիցներն էլ ոստիկանների վրա տարբեր առարկաներ են նետել:

Իսրայելում արդեն մի քանի ամիս է՝ ցույցեր են ընթանում Նեթանյահուի կառավարության նախաձեռնած դատական բարեփոխումների դեմ, որոնք նախատեսում են գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին: Ընդդիմության կարծիքով՝ այս բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։ Նեթանյահուն պնդում է, որ այս օրինագծի նպատակը ոչ թե դատարանների վերահսկումն է, այլ դրանց հավասարակշռումը և բազմազանեցումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am