Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների օրինագիծը. սպասվում է Նեթանյահուի հայտարարությունը

Իսրայելի նախագահը կոչ է արել դադարեցնել դատական բարեփոխումների 
օրինագիծը. սպասվում է Նեթանյահուի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կառավարությանը կոչ է արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը, որն արդեն մի քանի ամիս է՝ երկրում զանգվածային ցույցերի ալիք է բարձրացրել: Ակնկալվում է, որ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջիկա ժամերին կհայտարարի օրինագիծը կասեցնելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:

Իսրայելի նախագահի հայտարարությանը նախորդել են զանգվածային ցույցեր, որոնք ուղեկցվել են բախումներով:

«Գիշերը մենք տեսան շատ բարդ տեսարաններ: Ես դիմում եմ վարչապետին, կառավարությանը և կոալիցիայի անդամներին: Էմոցիաները բարդ են և ցավոտ: Մարդկանց մոտ մեծ վրդովմունք է տիրում: Անվտանգությունը, տնտեսությունը, հասարակությունը՝ ամեն բան վտանգված է… Հանուն Իսրայելի ժողովրդի միասնության, հանուն պատասխանատովության՝ Ձեզ կոչ եմ անում անմիջապես դադարեցնել օրինագիծը», - ասել է Հերցոգը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, գիշերն Իսրայելում ցույցեր և բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ վարչապետ Նեթանյահուն աշխատանքից ազատել էր պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Վերջինս կառավարությանը կոչ էր արել կասեցնել դատական բարեփոխումների օրինագիծը: Բողոքի ալիք բարձրացրած օրինագիծը նախատեսում է գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am