Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Ես հավատում էի իմ հաղթանակին. Գոռ Սահակյան

Ես հավատում էի իմ հաղթանակին. Գոռ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը երևանյան առաջնության արդյունքը սպասված է համարում:

«Թեժ պայքար ծավալվեց, առավել ևս, որ Հայաստանում է և մրցակիցներն էլ թուրք մարզիկներ են: Պատասխանատվությունը շատ-շատ էր: Ես հավատում էի իմ հաղթանակին: Եվ քրտնաջան աշխատել եմ այս ամենի համար: Ուրախ եմ, որ առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնության` այսպիսի մեդալներ նվաճեցի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը: 

19-ամյա ծանրորդը շեշտեց, որ սպասում էր այս մեդալներին: 

«Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատում էին ինձ: Այս կիլոգրամներն առաջին անգամ էի բարձրացնում: Սակայն մրցահարթակում ելույթներն այլ են»,-ասաց նա:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 67 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Գոռ Սահակյանը հաջող բարձրացրեց 140 կգ, այնուհետ 145 կգ: Սակայն գլխավերևում չպահեց 147 կգ: Այս վարժությունում Սահակյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղում Թուրքիայի, իսկ երրորդ հորիզոնականում Իսպանիայի ներկայացուցիչներն են:

Հրում վարժությունում Գոռ Սահակյանը հաջորդաբար բարձրացրեց 170 կգ և 175 կգ: Ու այս վարժությունում ևս ոսկի նվաճեց:

19-ամյա Գոռ Սահակյանը երկամարտում գրանցելով 320 կգ` դարձավ Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ տեղում Իսպանիայից Խուան Հերնանդեսն է, իսկ եռյակի վերջում թուրք Քարան Կահրիմանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am