Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն` նոր ռեկորդով

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն` նոր 
ռեկորդով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և ռեկորդակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի 101-րդ առաջնությունում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները:

Մրցման մեկնարկին Իտալիայի և Ալբանիայի ներկայացուցիչները, ովքեր հիմնական ֆավորիտներ էին, վնասվածքների պատճառով հրաժարվեցին պայքարից:

Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 167, 173, 178 կգ: Վերջին մոտեցմամբ Կարապետյանը սահմանեց Եվրոպայի ռեկորդ (178 կգ): Այս վարժությունում Կարապետյանը դարձավ փոքր ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում հայ ծանրորդը  առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 190 կգ, այնուհետ` 196 կգ, սակայն չբարձրացրեց 206 կգ: Երկամարտի 374 կգ արդյունքով Կարապետյանը երկրորդն է Եվրոպայում:

Այս խաղում Եվրոպայի չեմպիոն դարձավ Բուլղարիայի ներկայացուցիչ Կարլոս Նազարը, ով հրում վարժությունում 221 կգ արդյունքով աշխարհի և Եվրոպայի ռեկորդ սահմանեց:

Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ  55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am