Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Փաշինյանը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ամփոփեց պաշտոնական այցը

Փաշինյանը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն 
ամփոփեց պաշտոնական այցը

ՊՐԱՀԱ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիա կատարած այցը բավական արդյունավետ էր և բովանդակալից. Չեխիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումն այսպես ամփոփեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր՝ Չեխիա կատարած պաշտոնական այցը։ 

«Ավարտվում է պաշտոնական այցը։ Ասեմ, որ շատ բովանդակային հանդիպումներ ունեցանք։ Կարծում եմ, որ մենք կարողացանք մեր տեսակետներն ավելի հասկանալի դարձնել մեր չեխ գործընկերներին։ Կարողացանք հասկանալ նրանց ըմբռնումներն ու ընկալումները մեր մասին,  մեր տարածաշրջանի զարգացումների մասին։ Իմ այցերի կարևոր բաղադրիչներից է հայության հետ հանդիպումները, ուղիղ հարց ու պատասխանները համայնքի ներկայացուցիչների հետ։ Դրանք շատ օգտակար են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Չեխիայում է։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել եբ ընդլայնված կազմերով: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես եկան հայտարարություններով: Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ տարածաշրջանային, անվտանագային, տնտեսական հարցեր։

Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ է  ունեցել Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am