Երևանում՝ 11:07,   1 Մարտ 2024

Սիրիան վերսկսում է մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի աշխատանքներին

Սիրիան վերսկսում է մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի 
աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան մայիսի 7-ից վերսկսում է մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) աշխատանքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասված է ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԱՊԼ խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իրաքի ԱԳ նախարար Ահմեդ աս-Սահհաֆն Իրաքի INA գործակալությանը հայտնել էր, որ ԱՊԼ ԱԳ նախարարները հավանություն են տվել Սիրիայի վերադարձին կազմակերպություն: ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Գամալ Ռուշդին «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է այդ տեղեկությունը:

«Որոշվել է 2023 թվականի մայիսի 7-ից վերսկսել Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության պատվիրակությունների մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի խորհրդի նիստերին և նրա բոլոր մարմիններում ու կազմակերպություններում», - ասվում է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]