Երևանում՝ 11:07,   13 Ապրիլ 2024

Հետևել պատմության իրական ընթացքին և իրականացնել նախաձեռնություն գլոբալ անվտանգության ոլորտում․ ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հոդվածը

Հետևել պատմության իրական ընթացքին և իրականացնել նախաձեռնություն 
գլոբալ անվտանգության ոլորտում․ ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարի լրացել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձը։ Ոչ վաղ անցյալում Հայաստանը նշեց մայիսի 9-ի տոնը, որի նպատակն էր հիշել պատմությունը, ապագայում դասեր քաղել, պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի արդյունքները և պահպանել համաշխարհային խաղաղությունը։

Նշեմ, որ մասնակցել եմ նաև համապատասխան միջոցառումներին, հարգանքի տուրք մատուցելով հերոս հայ ժողովրդին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համաշխարհային խաղաղության պահպանման գործում ցուցաբերած անվախության և խիզախության համար։

Ավելի քան 70 տարի առաջ ֆաշիստական ​​և միլիտարիստական ​​ուժերը սանձազերծեցին ագրեսիվ պատերազմ, որն աննախադեպ աղետ բերեց աշխարհի ժողովուրդներին: Չինաստանը՝ աշխարհի խաղաղասեր երկրների հետ միասին, ստեղծեց միջազգային լայն հակաֆաշիստական ​​միացյալ ճակատ, ծանր պայքարի արդյունքում մեծ զոհողություններ կրելով, ի վերջո հաղթեց ագրեսորին, նվաճեց համաշխարհային խաղաղությունը և ամուր հիմք դրեց հետպատերազմյան խաղաղության և միջազգային հանրության զարգացման համար։

Սակայն այսօր առանձին երկրներ և առանձին քաղաքական գործիչներ, հետապնդելով բազմաթիվ թաքնված նպատակներ, անտեսելով պատմական փաստերը, անխոհեմորեն աղավաղում են ճիշտն ու սուտը, փորձելով հերքել Խորհրդային Միության և Չինաստանի պատմական ներդրումը Երկրորդ համաշխարհային պատերազմում, կեղծել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունն և մարտահրավեր նետել հետպատերազմյան միջազգային հասարակարգին։ Մենք պետք է վճռականորեն ընդդիմանանք ֆաշիզմն և ռազմատենչ ագրեսիան փառաբանելու, ինչպես նաև պատմությունը կեղծելու ցանկացած փորձի։

78 տարի առաջ պատերազմը ցույց տվեց, որ թույլերի և ուժեղների մասին «ջունգլիների օրենքը» մարդկությանը մղելու է աղետի անդունդ, իսկ միլիտարիզմն ու հեգեմոնիան մարդկությանը տանում են միայն դեպի խավար: Պատմությունը փաստում է, որ պետք է պահպանել խաղաղությունն՝ այլ ոչ պատերազմել, համագործակցել՝ առճակատման փոխարեն։ Ահա թե որն է մարդկային հասարակության առաջընթացի հավերժական թեման:

Այսօր՝ արդեն 78 տարի անց, խաղաղությունն ու զարգացումը դեռևս հանդիսանում է միջազգային հանրության մշտական ​​ձգտումները։ Հարյուր տարվա ընթացքում աննախադեպ փոփոխություններն արագացրել են էվոլյուցիան։ Սառը պատերազմի մտածելակերպը, հեգեմոնիզմը, ուժային քաղաքականությունը և դաշինքային առճակատումը պահպանվում են մինչ այժմ: Ազգային անվտանգության ընդհանրացումը, «բարձր պատնեշով փոքր այգիներ» ստեղծումը, «շղթայի օղակների անջատման և ճեղքման» հրահրումը՝ խառնաշփոթ է առաջացնում։ Մարդկային հասարակությունը կանգնած է անվտանգության բազմաթիվ սպառնալիքների և երկընտրանքների առաջ:

Առճակատվելով այսօրվա հիմնական՝ «անվտանգության ի՞նչ հայեցակարգի կարիք ունի աշխարհը, և ինչպե՞ս կարող են երկրները հասնել ընդհանուր անվտանգության» խնդրին, նախագահ Սի Ծինփինը 2022 թվականի ապրիլին, Բոաոյի ասիական ամենամյա ֆորումի բացման արարողության ժամանակ, առաջին անգամ առաջ քաշեց «Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը»։

2023 թվականի փետրվարի 21-ին Չինաստանի կառավարությունը հրապարակեց Գլոբալ անվտանգության նախաձեռնության հայեցակարգը, որը սահմանում է համակարգային գաղափարներ և գործնական միջոցներ գլոբալ անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար, առաջարկում է նոր ճանապարհային քարտեզ Գլոբալ անվտանգության նախաձեռնության իրականացման համար և մատնանշում ճիշտ ուղղություն համաշխարհային խաղաղության և հանգստության ապահովման համար:

Գլոբալ անվտանգության նախաձեռնության հիմնական հայեցակարգը «վեց սկզբունքներն» են․ հավատարիմ մնալ անվտանգության ընդհանուր, համապարփակ, համագործակցային և կայուն հայեցակարգին, հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, հաշվի առնել բոլոր երկրների անվտանգության օրինական մտահոգությունները, պնդել երկրների միջև տարաձայնությունների և վեճերի լուծումը խաղաղ երկխոսությունների և խարհրդատվությունների միջոցով և հավատարիմ մնալ համապարփակ անվտանգությանը ավանդական և ոչ ավանդական ոլորտներում:

Համաշխարհային անվտանգության նախաձեռնությունը ընդգրկում է համագործակցության 20 հիմնական ոլորտներ և համագործակցության հարթակների ու մեխանիզմների 5 հիմնական կատեգորիաներ, ընդգծում է անվտանգության կառավարման աջակցության մեջ ՄԱԿ-ի կենտրոնական դերը, խոշոր տերությունների միջև համակարգման և սերտ համագործակցության խթանման ջանքերը։ Այն ակտիվորեն խթանում է երկխոսությունը թեժ հարցերի խաղաղ լուծման գործում, արդյունավետորեն լուծելով ավանդական և ոչ ավանդական անվտանգության խնդիրները և շարունակաբար ամրապնդելով համաշխարհային անվտանգության կառավարման համակարգը և կարողությունների զարգացումը:

Համաշխարհային անվտանգության նախաձեռնությունը հիմնված է չին ազգի ՝ «խաղաղությունն առաջնային է» և «ներդաշնակ աշխարհ» գեղեցիկ ավանդական մշակութային հայեցակարգերի, ինչպես նաև Չինաստանի անկախ խաղաղասեր արտաքին քաղաքականության և գործելակերպի հիման վրա: Սա Սի Ծինփինի դիվանագիտական ​​մտածելակերպի կարևոր կիրառությունն է միջազգային անվտանգության ոլորտում։

Անվտանգության գլոբալ նախաձեռնության խթանման և ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցման համար միջազգային հանրությունը պետք է արձագանքի գլոբալ անվտանգության մարտահրավերներին համագործակցության միջոցով, ամրապնդի գլոբալ անվտանգության կառավարումը գործողությունների միջոցով և համատեղ կերտի կայուն խաղաղություն և ընդհանուր անվտանգություն: Չինաստանը ոչ միայն գլոբալ անվտանգության նախաձեռնության կողմնակիցն է, այլև նախաձեռնողը, ով իրականացնում է այս կարևոր նախաձեռնությունը և պահպանում է համաշխարհային խաղաղությունն ու անդորրը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում Չինաստանի կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուին այցելել է Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան, սա ևս մեկ կարևոր քայլ է այն բանից հետո, երբ Չինաստանի կառավարությունը հրապարակեց Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ։

Անկախ այն բանից, թե ինչպես է փոխվում միջազգային իրավիճակը, Չինաստանը միշտ հավատարիմ է պատասխանատու խոշոր երկրի իր դիրքորոշմանը և վերաբերմունքին, հավատարիմ է փոխադարձ հարգանքի, բացության և հանդուրժողականության, բազմակողմանիության, փոխշահավետության և միասնական պլանի և ընդհանուր շահերի հինգ սկզբունքներին: Չինաստանը միշտ պատրաստ է աշխատել աշխարհի բոլոր խաղաղասեր երկրների և ժողովուրդների հետ, ովքեր ձգտում են ընդհանուր անվտանգությանը՝ նպաստելու մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցմանը:

Աշխարհի անվտանգության ապահովման համար պահանջվում է բոլոր խաղաղասեր պետությունների համատեղ ջանքերը։ Չին և հայ ժողովուրդները խաղաղասեր ժողովուրդներ են։ Երկար ժամանակ երկու երկրներն էլ ամուր կերպով աջակցել են միմյանց միջազգային և տարածաշրջանային հարցերում և համատեղ պաշտպանել խաղաղությունն ու կայունությունը աշխարհում և տարածաշրջանում։

Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը հավատարիմ է բացության և բազմակողմանիության սկզբունքներին, մենք ողջունում և ակնկալում ենք Չինաստանի հետ համատեղ հայկական կողմի ակտիվ մասնակցությունը՝ մշտապես հարստացնելու դրա բովանդակությունը, ուսումնասիրելու արդյունավետ ուղիներ, նոր իրավիճակում, միջազգային և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը ապահովելու համար և անվտանգության տարբեր ավանդական ու ոչ ավանդական խնդիրների համատեղ լուծման համար։

Չինաստանը միշտ կառուցում է իր դիրքորոշումն ու քաղաքականությունը հիմնվելով խնդրի բուն էության վրա։ Հավատարիմ մնալով միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերին՝ պաշտպանում է միջազգային արդարությունն ու հանդիսանում տարածաշրջանային սուր խնդիրները բարեկամական խորհրդակցությունների և քաղաքական երկխոսության միջոցով լուծման ջատագովը։

Չինական կողմը այսուհետ ևս պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ երկրի զարգացման և բնակչության կենսապայմանների բարելավման գործում, և միջազգային հանրության հետ միասին ավելի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։

 

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]