Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Թուրքիայի ամենահին հայկական օրաթերթի խմբագիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում վատատես չէ

Թուրքիայի ամենահին հայկական օրաթերթի խմբագիրը հայ-թուրքական 
հարաբերությունների կարգավորման հարցում վատատես չէ

ՍՏԱՄԲՈՒԼ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը կարծում է, որ Թուրքիայի նախագահի ընտրություններում այս կամ այն թեկնածուի հաղթանակը որևէ կերպ լրջորեն չի ազդելու հայ համայնքի գործունեության վրա։

Ընտրությունների երկրորդ փուլում, որը կկայանա մայիսի 28-ին, նախագահի պաշտոնի համար պայքարելու են առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության թեկնածու, քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գոչունյանը հավանական համարեց, որ ընտրություններում վերջնական հաղթանակ կտանի Էրդողանը։ «Նախագահ Էրդողանի՝ ավելի քան երկու տասնամյակ տևած կառավարման տարիներին Թուրքիայում փոքրամասնություններն ու մանավանդ հայ համայնքն իրենց կենցաղի, պետության հետ հարաբերվելու ձևերի տեսանկյունից որոշ դյուրություններ և երաշխիքներ են ունեցել»,- նկատեց նա՝ դրական գնահատելով մինչ օրս Էրդողանի որգեդրած քաղաքականությունը Թուրքիայի փոքրամասնությունների և մասնավորապես հայերի նկատմամբ։

«Ժամանակ»-ի գլխավոր խմբագիրն ուրախալի համարեց հանգամանքը, որ նորընտիր խորհրդարանում կա մեկ հայ պատգամավոր՝ Սևան Սըվաջըօղլուն, ով իշխանական ճամբարից է՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, որն ընտրություններում խորհրդարանական մեծամասնություն է կազմել։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին՝ Գոչունյանը նկատեց, որ այս հարցում այնքան էլ վատատես չէ։ «Ես հոռետես չեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։ Հոռետես եմ մեր համայնքների ներքին զարգացումներից բխած խնդիրների հարցում։ Այն, ինչ կախում չունի համայնքի ներսից, ի վերջո համակերպվում ես դրա հետ»,- ասաց Թուրքիայում ամենահին հայկական տպագիր պարբերականի գլխավոր խմբագիրը։

«Ժամանակ» օրաթերթը տպագրվում է 1908 թվականից։ Այն ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ աշխարհում տարիներ ի վեր անընդմեջ լույս տեսնող ամենահին հայկական տպագիր մամուլն է։ 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am