Երևանում՝ 11:07,   29 Փետրվար 2024

Արգելոց-թանգարանների տոմսերի գները թողնել նույնը տուրօպերատորների համար. ոլորտի ներկայացուցիչների ակնկալիքը

Արգելոց-թանգարանների տոմսերի գները թողնել նույնը տուրօպերատորների 
համար. ոլորտի ներկայացուցիչների ակնկալիքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգելոց-թանգարանների տոմսերի գների թանկացումը դժգոհությունների առիթ է դարձել տուրիստականների համար։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նման որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ էր բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել։  

«Այստեղ խոսքը միայն գների բարձրացման մասին չէ, այլ ընդհանուր քաղաքականության բացակայության։ Մենք պետք է ունենանք ընդհանուր քաղաքականություն։ Համոզված եմ, որ տոմսերի գների բարձրացումը բարի նպատակ է հետապնդում։ Մասնավորապես, բարձրացնել ծառայությունների որակը, ունենալ անհրաժեշտ ներդրումներ և այլն։ Մենք դեմ չենք, բայց դա կարելի է անել՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, չվնասելով մյուս գործընկերներին։ Տուրիստական ընկերությունները փաթեթները վաճառում են մեկ տարի առաջ։ Եթե ժամանակին չեն տեղեկացնում, ապա հարվածում են կազմակերպված զբոսաշրջությանը։ Տուրիստականները չեն կարող իրենց գրպանից վճարել»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Ոլորտի ներկայացուցիչներն ակնկալում են վերանայել այս հարցը։ Որպես լուծում առաջարկում են գոնե այս տարի արգելոց-թանգարանների տոմսերի գները զբոսաշրջային օպերատորների համար մնան նույնը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]