Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․ Փաշինյան

Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ 
պայմանավորվածություն․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում կա հստակ պայմանավորվածություն․առաջինը՝ լուծվելու է այս սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը երկկողմ Սահմանապահ զորքերին հանձնելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկեությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կա պայմանավորվածություն, թե Տավուշի հատվածից հետո որ հատվածներում է նախագծվում սահմանազատում։

«Երկրորդը՝ հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ն ընդունելու են, ես եթե ամսաթվերը մի քիչ շփոթեմ` խնդրում եմ ներողամիտ գտնվել, ճշտելու են, համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ։ Ընդ որում, սա նախնական շրջան է սահմանազատման, շատ կարևոր է, որպեսզի կանոնակարգը լինի պրակտիկ աշխատանքի ձեռնարկ, որտեղ կարտահայտվի նաև այս ընթացքում ձեռք բերված փորձը, որը շատ կարևոր նրբություն է։ Որից հետո այս կանոնակարգը կանցնի ներպետական հաստատման ընթացակարգեր »,- ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փշինյանի խոսքով՝ հաջորդիվ, հանձնաժողովները պետք է հանդիպեն և պայմանավորվեն սահմանազատման գործընթացի հերթականությունը, որոշեն, թե որ հատվածներում են սահմանազատման հերթական գործընթացն իրականացնելու։

Տավուշի հատվածի հետ կապված վարչապետը կրկին հանրության ուշադրությունը հավիրեց միջազգային հարթակներում Հայաստանի դեմ օգտագործված այն խոսույթի վրա, որ այս 4 գյուղերի պարագայում կամ սահմանազատվող 4 հատվածներում գործ ունենք բնակավայրերի հետ։

«Սա շատ կարևոր նրբություն է։ Հատվածներ, որտեղ կան բնակավայրեր, որոնք տիտղոսակիր երկրի հսկողությունից դուրս են և տարածքներ, որտեղ չկան բնակավայրեր, որտեղ տիտղոսակիր երկրի վերահսկողությունից դուրս են։ Այսինքն` տիտղոսակիր նկատի է առնվում լեգիտիմ ճանաչված սահմանի տարածքում, բայց ոչ սեփական վերահսկողության ներքո»,- շեշտեց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am