Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՀ Պահուստային ծրագրի առաջին վերանայմամբ Հայաստանն հասանելի է դարձել 18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք

ԱՄՀ Պահուստային ծրագրի առաջին վերանայմամբ Հայաստանն հասանելի է 
դարձել 18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հունիսի 12-ին հաստաստել է ընթացիկ Պահուստային ծրագրի առաջին վերանայումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, ԱՄՀ ներկայացուցիչների գնահատմամբ՝ ծրագիրն ընդհանուր առմամբ գտնվում է կայուն իրականացման փուլում, վերանայման պահի դրությամբ հարկաբյուջետային և դրամավարկային քանակական ցուցանիշների թիրախները պահպանվել են, և լավ առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների իրագործման ուղղությամբ:

«ԱՄՀ փորձագետների կողմից բարձր է գնահատվել Հայաստանի 2022թ. տնտեսական կատարողականը՝ առանձնացնելով երկնիշ (12.6%) տնտեսական աճը՝ պայմանավորված սպառման և արտաքին պահանջարկի բարձր մակարդակով, ինչպես նաև կապիտալի և միգրանտների մեծ հոսքերով: Կարևորվել է նաև հարկաբյուջետային դիրքի բարելավումը. բյուջեի պակասուրդը նվազել է մինչև 2.1%, իսկ Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությանը մակարդակը՝ 14%-ային կետով՝ մինչև 46.7%, ինչը պայմանավորված էր պակասուրդի կրճատմամբ, անվանական բարձր տնտեսական աճով և ՀՀ դրամի արժևորմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանի՝ 2023թ. տնտեսական հեռանկարները ԱՄՀ-ի կողմից ևս դրական են գնահատվել՝ չնայած գլոբալ ու տարածաշրջանային ռիսկերի առկայությանը: Ակնկալվում է, որ ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի, սակայն սպառման և ներդրումների բարձր մակարդակի պարագայում կպահպանվի 5.5%-ի մակարդակում: Ակնկալվում է նաև, որ գնաճը կկայունանա և կպահպանվի ԿԲ թիրախի սահմաններում:

Ըստ աղբյուրի՝ պահուստային ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ և միտված է՝ ապահովելու կառուցվածքային բարեփոխումների իրականացման շարունակականությունը, աջակցելու մակրոտնտեսական, ֆինանսական և հարկաբյուջետային կայունության պահպանմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am