Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պեկինում մեկնարկել է Սի Ծինփին-Էնթոնի Բլինքեն հանդիպումը

Պեկինում մեկնարկել է Սի Ծինփին-Էնթոնի Բլինքեն հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա այցով Պեկինում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր այցի վերջում հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

«Չինական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, և երկու կողմերը (խմբ.՝ Չինաստանը և ԱՄՆ-ն) համաձայնել են հետևել այն ընդհանուր փոխըմբռնմանը, որին ես և նախագահ Բայդենը հասել ենք Բալիում», - ասել է Սի Ծինփինը՝ նկատի ունենալով անցյալ տարվա նոյեմբերին G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ կայացած հանդիպումը:

Չինաստանի նախագահը նաև հայտարարել է, որ երկու կողմերն «առաջընթաց են գրանցել և համաձայնության հասել մի շարք կոնկրետ հարցերի շուրջ, ինչը շատ լավ է»:

Նախքան Սի Ծինփինի հետ հանդիպումը Էնթոնի Բլինքենն այսօր հանդիպել է նաև Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յինի հետ: Իսկ երեկ նա հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ:

2018 թ.-ից ի վեր սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է Չինաստան: Բացի այդ, Բլինքենը Չինաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է Ջո Բայդենի՝ նախագահ դառնալուց ի վեր:

Ջո Բայդենի վարչակազմը վերջին շրջանում փորձում էր վերսկսել Պեկինի հետ դիվանագիտական և ռազմական հաղորդակցությունը, որ խաթարվել էր փետրվարին, երբ ԱՄՆ-ն խոցեց  Չինաստանի՝ ենթադրաբար լրտեսական օդապարիկը: Այն ժամանակ պլանավորված էր Բլինքենի այցը Չինաստան, սակայն այցը հետաձգվեց օդապարիկի հետ կապված լարվածության պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am