Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Ռախմանինով-150. կհնչեն ռուս ականավոր կոմպոզիտորի դաշնամուրային կոնցերտները

Ռախմանինով-150. կհնչեն ռուս ականավոր կոմպոզիտորի դաշնամուրային 
կոնցերտները

ԵՐԵՎԱՆ, 04 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտական աշխարհը 2023 թվականին նշում է ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակը։ Երևանում ևս հուլիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ տեղի կունենան համերգներ՝ նվիրված ականավոր կոմպոզիտորին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելու Ռախմանինովի փառահեղ ստեղծագործությունները. կհնչեն նրա դաշնամուրային թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 կոնցերտները, ինչպես նաև Ռապսոդիան Պագանինիի թեմայով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ համբավ վայելող դաշնակահարներ Թեո Գեորգիուն, Ալեքսանդր Ռոմանովսկին, Անդրեյ Գուգնինը, Դմիտրի Իշխանովը և Անաստասիա Տերենկովան։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ռախմանինովին նվիրված համերգների բացառիկ հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Ռախմանինովը 20-րդ դարի մեծագույն դաշնակահար է, փայլուն դիրիժոր և հանճարեղ կոմպոզիտոր, ում ստեղծագործական ժառանգությունը համաշխարհային երաժշտարվեստի գանձարանի մաս է կազմում։

Նրա երաժշտությունն առանձնահատուկ է՝ ճանաչելի առաջին իսկ նոտաներից։ Ռախմանինովն ամենաշատ կատարված ռուս կոմպոզիտորներից է։ Նրա կոնցերտները, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները հնչում են աշխարհի լավագույն բեմերում և լավագույն նվագախմբերի ու մենակատարների կողմից։

1.png (3.02 MB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]