Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ուկրաինան F-16 կործանիչներ կստանա ուկրաինացի օդաչուների ուսուցման գործընթացի ավարտից հետո

Ուկրաինան F-16 կործանիչներ կստանա ուկրաինացի օդաչուների ուսուցման 
գործընթացի ավարտից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի զինված ուժերը F-16 կործանիչներ կստանան ուկրաինացի օդաչուների ուսուցման գործընթացի ավարտից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Մենք ձևակերպել ենք մեր դիրքորոշումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` Եվրոպայում իր գործընկերներին ուղղված նամակում։ Ուսուցման ավարտից հետո Միացյալ Նահանգները պատրաստ կլինեն հաստատել երրորդ երկրներից Ուկրաինային F-16 ինքնաթիռների փոխանցումը»,- Սալիվանի խոսքերը մեջբերում է «The Guardian»-ը։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի Ուկրաինայի հակահարձակմանը աջակցելու համար:

«Մենք չենք պատրաստվում փչացնել արդյունքը։ Մենք չենք պատրաստվում կանխատեսել, թե ինչ կլինի, քանի որ այս պատերազմն իր բնույթով անկանխատեսելի է։ Դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել այսօր, բացի նրանից, որ ես հավատում և վստահ եմ ուկրաինացի մարտիկների ունակությանը և հատկապես մարտադաշտում առաջընթաց գրանցելու համարձակությանը»,- ընդգծել է Սալիվանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am