Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ-ֆիննական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող. օծվեց և բացվեց Ֆինլանդիայում առաջին հայկական խաչքարը

Հայ-ֆիննական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող. օծվեց և բացվեց 
Ֆինլանդիայում առաջին հայկական խաչքարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆիննական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող. օգոստոսի 19-ին Ֆինլանդիայի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքը համարվող Էսպուի Սուրբ Հերման եկեղեցու բակում օծվեց և բացվեց Ֆինլանդիայում առաջին հայկական խաչքարը:

b2.jpg (267 KB)

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայ-ֆիննական համայնքի փոխնախագահ Գրիգորի Եղիազարյանը նշեց, որ Հայաստան-Ֆինլանդիա միության նախաձեռնությամբ հիմնված խաչքարը հեղինակել է հայաստանաբնակ քանդակագործ Հովհաննես Ստեփանյանը։

«Ֆինլանդիայում Հայ համայնքն արդեն գործում է շուրջ 11 տարի: Բոլոր սկանդինավյան երկրներում կան խաչքարեր, իսկ Ֆինլանդիայիում ընդհանրապես չկար հայկական որևէ մասունք կամ  խաչքար, այդ իսկ պատճառով երկար ժամանակ փորձում էինք  իրագործել այս նախագիծը: Հայտարարություն տեղադրեցինք նախագծի իրագործման համար՝ գումար հավաքելու նպատակով: Մեծ թվով հայեր արձագանքեցին և ստացվեց այնպես, որ բավականին արագ՝ արդեն  գարնանը, այն բերեցինք Ֆինլանդիա, տեղադրեցինք, իսկ այժմ այն արդեն օծվեց և պաշտոնապես բացվեց»,- ասաց նա:

Համայնքի փոխնախագահն ընդգծեց, որ խաչքարը Հին Ջուղայում Ադրբեջանի կողմից ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակն է:

b7.jpg (769 KB)

«Իսկ թե ինչո՞ւ ենք հենց այդ տեղը ընտրել խաչքարի տեղադրման համար,  որովհետև այդ տեղում գտնվում է Ֆիննական ուղղափառ Սուրբ Հերման եկեղեցին: Մենք նախագիծը մեկնարկելիս զրուցեցինք Սուրբ Հերման եկեղեցու հոգևոր հայր Պետրի Կորհոնենի հետ, ով շատ լավ տեղյակ է Հայոց պատմությանը, նա ողջունեց մեր նախաձեռնություն և մեզ մի շարք հարցերում աջակցեց, ինչպես նաև օգնեց քաղաքապետարանում թույլտվություն ստանալու հարցում»,- ասաց նա:

Եղիազարյանը նշեց, որ խաչքարի տեղադրումն և՛ իր, և՛ Ֆինլանդիայում բնակվող բոլոր հայերի համար մեծ նշանակություն ունի, քանի որ մոտակայքում չունեին ոչ մի հայկական սրբավայր, հայկական շունչ ունեցող վայր,  որտեղ  կարող էին համախմբվել և տարբեր առիթներին այցելել:

«Այսուհետ Խաչքարը կլինի համախմբող կոթող, որը մեզ կկապի նաև Հայաստանի հետ»,- ընդգծեց նա:

Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Հայարփի Դրմեյանը, կարևորելով հայ-ֆիննական բարեկամությանը նվիրված խաչքարի բացումը, նշեց, որ կոթողը հետայսու հանդիսանալու է Ֆինլանդիայում հայ համայնքի ներկայության բացառիկ խորհրդանիշը։ Հիշատակելով, որ խաչքարը Հին Ջուղայում Ադրբեջանի կողմից ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակն է՝ հայ դիվանագետն անդրադարձավ ավելի քան 8 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է մարդասիրական աղետի շեմին և միջազգային հանրության համապատասխան քայլերի չձեռնարկման դեպքում ինչպես բնիկ հայությունը, այնպես էլ հայկական ժառանգությունը կարող են արժանանալ Հին Ջուղայի հայության և հայկական մշակութային արժեքների ճակատագրին։

Միջոցառման ներկա էին նաև Հայաստան-Ֆինլանդիա միության նախագահ Դանիել Դավթյանը, Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը, համայն Ֆինլանդիայի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Լեո Մակկոնենը, Սուրբ Հերման եկեղեցու հոգևոր հայր Պետրի Կորհոնենը։

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տիրան Եպիսկոպոս Պետրոսյանի ձեռամբ տեղի ունեցավ խաչքարի օծման կարգ։ Հայկական երաժշտական կատարումներով հանդես եկավ հայ-ֆիննական «Լույս» (Valo) երգչախումբը։

b1.jpg (307 KB)

b3.jpg (253 KB)

b4.jpg (388 KB)

b5.jpg (186 KB)

b8.jpg (220 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]