Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Էմիրաթցի կանայք մեծ ներդրումներ են ունեցել ԱՄԷ-ի ձեռքբերումների մեջ. ԱՄԷ դեսպան

Էմիրաթցի կանայք մեծ ներդրումներ են ունեցել ԱՄԷ-ի ձեռքբերումների մեջ. ԱՄԷ 
դեսպան

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նորին Գերազանցություն դր․ Նարիման Ալ-Մուլլան իր խորին շնորհակալությունն ու երախտագիտություն է հղում ԱՄԷ Կանանց ընդհանուր միության, Ընտանեկան զարգացման հիմնադրամի և Մայրության ու մանկության գերագույն խորհրդի նախագահ, Էմիրությունների մայր Նորին Մեծություն Շեյխա Ֆաթիմա բինթ Մուբարաքին՝  2023-2031 թթ․ ԱՄԷ կանանց հզորացման ազգային քաղաքականության մեկնարկի կապակցությամբ, որն ընդունվել է 2023 թ․-ի «Կիսում ենք վաղվա օրը» խորագիրը  կրող Էմիրաթցի կնոջ օրվա առթիվ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄԷ դեսպանատան տարածած հաղորդագրությունից, դեսպանը տեղեկացնում է, որ կանանց հզորացման ազգային քաղաքականությունն արտացոլում է բոլոր ոլորտներում կանանց հավասար մասնակցության ապահովման և հասարակական կյանքի որակի բարելավման Ն․Մ․ Շեյխա Ֆաթիմա բինթ Մուբարաքի տեսլականը՝ դառնալով  համապարփակ ուղեցույց Դաշնային և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության համար, ինչպես նաև ապահովելով կանանց հզորացման և առաջնորդության ջանքերի խթանումը Արաբական Միացյալ Էմիրություններում։

«Մոտ ինը տարի առաջ Ն․Մ․ Շեյխա Ֆաթիմա բինթ Մուբարաքը ԱՄԷ Կանանց ընդհանուր միության գործունեության մեկնարկի օրը՝ օգոստոսի 28-ը, հայտարարեց Էմիրաթցի կնոջ օր՝ գնահատելով  բոլոր բնագավառներում նրա ակնառու նվաճումները և ձեռքբերումները։

Այս տարի տոնը հանդես է գալիս «Կիսում ենք վաղվա օրը» կարգախոսով, որը համահունչ է ԱՄԷ նախագահ Նորին Մեծություն Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ-Նահյանի մեկնարկած 2023 թվականի պետական ​​կարգախոսին (Այսօր վաղվա համար(՝ նպատակ ունենալով ընդգծել ԱՄԷ-ի ջանքերը կայունության մարտահրավերներին դիմակայելու գործում»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ «Կիսում ենք վաղվա օրը» կարգախոսը վկայում է,  որ կայունության հասնելը մասնակցային գործընթաց է և պահանջում է բոլորի համատեղ ջանքերը: Անկասկած, էմիրաթցի կանայք իրենց տարբեր գործառույթներով ռազմավարական գործընկերներ են կայունության կամուրջներ կառուցելու գործում՝ սկսած ընտանիքում  կայունության մշակույթը  սերմանելուց, մինչև տարբեր ոլորտներում ղեկավար պաշտոններ ստանձնելը։ 

Այս համատեքստում Ն․Գ․ դեսպանն ասել է․ «Էմիրաթցի կանայք փայլուն հաջողություններ են գրանցել ԱՄԷ-ի ձեռքբերումների մեջ՝ շնորհիվ իմաստուն ղեկավարության հեռանկարային տեսլականի և «Էմիրությունների մայր» Շեյխա Ֆաթիմա բինթ Մուբարաքի անսահմանափակ աջակցության։ Էմիրաթցի կնոջ օրվա տոնակատարությունն արտացոլում է այն առանցքային դերի կարևորությունը, որը ստանձնել են կանայք որպես հիմնական գործընկեր կայուն զարգացման և տնտեսական աճի ուղին առաջնորդելու գործում:

 «ԱՄԷ կառավարությունը կանանց հզորացումը դրել է իր շահերի և ապագայի պլանների հիմքում և մշտապես աշխատում է բարձրացնել նրանց դերը ազգային տնտեսության մեջ՝ ապահովելով կրթական և վերապատրաստման հնարավորություններ տնտեսական տարբեր ոլորտներում։ Իրականացվում են նաև մի շարք նախաձեռնություններ խրախուսելու էմիրաթցի կանանց հիմնել և կառավարել իրենց սեփական բիզնես-նախագծերը, ինչի արդյունքում այսօր մենք տեսնում ենք մի շարք էմիրաթցի կին բիզնես առաջնորդների և ձեռնարկատերերի։ Բացի այդ նրանք ցուցադրել են իրենց ունակությունները ղեկավար և ադմինիստրատիվ պաշտոններում, իսկ պետական ​​և մասնավոր հատվածի հաստատություններն ու ընկերությունները լի են բազմաթիվ կին կադրերով։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ համաձայն Մրցունակության և վիճակագրության դաշնային կենտրոնի՝ կանանց հզորացման հեռանկարային քաղաքականության արդյունքում ԱՄԷ-ն 2022-2023թթ առաջատար դիրքեր է զբաղեցրել կանանց կարգավիճակի հետ կապված ավելի քան 30 գլոբալ ցուցանիշներով»,- նշել է դեսպանը՝ ընդգծելով, որ ԱՄԷ-ն շարունակում է ծրագրեր և նախաձեռնություններ մշակել՝ էմիրաթցի կանանց հզորացման և հաջողության համար համապատասխան միջավայր ստեղծելու և նրանց դերը «Մենք ենք Էմիրությունները 2031» տեսլականի իրականացման գործում ապահովելու նպատակով:

Հատկանշական է, որ 2023-2031թթ․-ի ԱՄԷ-ի կանանց ազգային քաղաքականությունը  ստեղծվել է 2015-2021 թթ Կանանց հզորացման և առաջնորդության ազգային ռազմավարության ձեռք բերած ազդեցության և առավելությունների գնահատման, ինչպես նաև էմիրաթցի կանանց հզորացման հնարավորությունների բացահայտման գործընթացի ավարտից հետո։

2023-2031թթ.-ի քաղաքականությունը  ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները․

1․ փոխկապակցված, համախմբված և աջակցող ընտանիքների ստեղծում հասարակության մեջ կանանց դերի բարձրացման համար, որից ճյուղավորվեցին 8 ուղղություններ, այդ թվում՝ ընտանեկան համախմբվածության ամրապնդման և ընտանիքում կանանց դերին աջակցելու ծրագրերի մշակում, կանանց համար սոցիալական աջակցության և անվտանգ կյանքի պահանջներին առնչվող ծառայությունների հասանելիության ապահովում, կանանց առողջության ամրապնդում, ինչպես նաև բռնության ենթարկված կանանց և երեխաների պաշտպանության կենտրոնների ստեղծում և գործող կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնում և զարգացում։

2․Երկրորդ հիմնական ուղղությունը հավասարակշռված կերպով կանանց ինտեգրումն է աշխատաշուկայում և ապագայի ոլորտներում՝ հաշվի առնելով նրանց դերերն ու կարիքները, որից ճյուղավորվում են 4 ուղղություններ. աշխատանքի հնարավորությունների ընդլայնում, կանանց համար իդեալական աշխատանքային միջավայրի չափանիշների և ուղղորդող պրակտիկաների մշակում և կիրառում, աջակցություն կանանց ապագայի ոլորտներում նորարարական նախագծերի ստեղծմանը և այդ նախագծերի կայունությանը, ինչպես նաև հասարակական մշակույթի ձևավորում, որը վստահում է կանանց կարողություններին, աջակցում է նրանց և հնարավորություն է տալիս մասնակցել քաղաքական և տնտեսական կյանքին։

3․ Ինչ վերաբերում է երրորդ հիմնական ուղղությանը, ապա դա կանանց կարողությունների և ապագա հմտությունների կատարելագործումն է, որից ճյուղավորվել են 4 ուղղություններ՝ ձեռներեցության հմտությունների զարգացում աղջիկների, տնային տնտեսուհիների և կին աշխատակիցների համար, կանանց համար շարունակական կրթության, ապագա հմտությունների ձեռքբերման և մասնագիտական ​​և տեխնիկական ուսուցման ապահովում, կանանց թիրախավորող առևտրի և թվային տեխնոլոգիաների ակադեմիական ծրագրերի և որակավորումների խրախուսում և աջակցություն, կանանց աջակցող և նրանց կյանքի որակը բարձրացնող տարբեր հմտությունների համար ծրագրերի մշակում և տրամադրում:

ԱՄԷ կանանց հզորացման ազգային քաղաքականության իրականացումը պահանջում է արդյունավետ կիրառում և սահմանված ժամկետներում ցանկալի նպատակների իրագործման ապահովում, ինչպես նաև պարտականությունների բաժանում և հետագա մեխանիզմների սահմանում։

Դեսպանի խոսքով՝ ԱՄԷ-ի ղեկավարությունը, հատկապես «Էմիրությունների մայր» Շեյխա Ֆաթիմա բինթ Մուբարաքը  կանանց տրամադրել են լիակատար խնամք և ուշադրություն՝ հնարավորություն տալով նրանց աշխատել բոլոր ոլորտներում և դառնալ գործընկերներ հասարակության կառուցման գործում, ինչի արդյունքում նրանք  զբաղեցրել է ամենաբարձր ղեկավար պաշտոնները՝ տղամարդկանց և կանանց միջև փոխլրացնող դերի շրջանակներում և իրականացրել են իմաստուն ղեկավարության տեսլականն ու հրահանգները՝ սահմանելով գենդերային հավասարակշռությունը որպես ազգային առաջնահերթություն։ Գենդերային հավասարակշռության պահպանման ազգային նախաձեռնությունների շրջանակում Դաշնային ազգային խորհրդում կանանց ներկայացվածության տոկոսը հասել է 50%՝ երկրի զարգացման գործընթացում կանանց օրենսդրական, իրավական և խորհրդարանական դերը բարձրացնելու համար:

«Էմիրաթցի կնոջ օրվա ամենամյա միջոցառումը խթան է հանդիսանում ամրապնդելու կանանց ջանքերը և  ակտիվացնելու նրանց դերը բոլոր ոլորտներում հասարակության զարգացման գործում: Էմիրաթցի կանայք պետության հիմնադրումից ի վեր արժանացել են իմաստուն ղեկավարության ուշադրությանը և  սահմանադրությամբ ստացել հավասարություն, աջակցություն և օգնություն բոլոր գործերում՝ սկսած դպրոցական փուլից և կրթությունից մինչև աշխատանք: Մենք մշտապես հիշում ենք լուսահոգի շեյխ Զայեդ բեն Սուլթան Ալ-Նահյանի խոսքերը․ «Կանայք ոչ միայն թվաքանակով են հասարակության կեսը, այլ նաև՝ աճող սերունդներին կրթելու և նրանց առողջ ու ինտեգրված դաստիարակելու պատասխանատվությանը մասնակցելով»,- ընդգծել է դեսպանը:

Նորին Գերազանցություն դեսպանը նաև հավելել է.

«Այս առիթով մենք արտահայտում ենք մեր երախտագիտության ամենաանկեղծ խոսքերը և գնահատանքը «Էմիրությունների մայր» Նորին Մեծություն Շեյխա Ֆաթիմա բինթ Մուբարաքի՝ էմիրաթցի կանանց երթը առաջ մղելու, ազգի վստահությունը վայելող և նրա ձեռքբերումները պահպանող սերունդներ դաստիարակելու, ինչպես նաև  մեր երկրի համար լուսավոր և առաջադեմ ապագա կերտելու ջանքերին։

Այս համատեքստում մենք միայն կարող ենք ասել․ «Շնորհակալությու՛ն,  Էմիրությունների մա՛յր, Ձեր ցուցաբերած աջակցության և ուշադրության համար»։

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am