Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի մասին կարճամետրաժ խաղարկային կինոնկարների սցենարների դրամաշնորհային մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի մասին կարճամետրաժ 
խաղարկային կինոնկարների սցենարների դրամաշնորհային մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հայտարարում է սցենարների դրամաշնորհային բաց մրցույթ, որը նպատակ ունի ի ցույց դնելու Երևանի մշակութային շերտերն ու հանրահռչակելու քաղաքի դարավոր ժառանգությունը, ներկայացնելու երևանցիներին բնորոշ մարդկային հատկությունները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

Հայտարարության մեջ նշված է.

«Դրամաշնորհի նկարագիրը

Ակնկալվում է ստանալ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի սինոփսիսներ (սցենարների նկարագրություններ): Հայտերի ստացումից հետո մասնագիտական հանձնաժողովը կընտրի լավագույն տասը սինոփսիսները: Հաջորդ փուլ անցած հայտատուները  կմասնակցեն կարճամետրաժ ֆիլմերի սցենարների մրցույթին, որի արդյունքում հաղթող ճանաչված հինգ սցենարների հիման վրա կնկարահանվեն ֆիլմերը:  
Դրամաշնորհային հայտերը պետք է համապատասխանեն ստորև ներկայացված պայմաններին, համարժեք լինեն նախանշած նպատակին, միաժամանակ՝ հայտատուներն ունեն ստեղծագործական ազատություն և կաղապարված չեն թեմատիկ կամ որևէ այլ սահմանափակմամբ: Յուրաքանչյուր կարճամետրաժ ֆիլմի համար նախատեսված դրամաշնորհը կազմում է 20 (քսան) մլն դրամ, որից 1 մլն դրամը հատկացվելու է սցենարի հեղինակին: Նախագծի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 (մեկ հարյուր) միլիոն ՀՀ դրամ: 


Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր

  •  Լրացված հայտաձև
    ●    Սցենարի լոգլայն (երկու-երեք նախադասության շրջանակում ֆիլմի կարճ անոտացիա, որը կներկայացնի պատմության բուն իմաստը: Այն չի կարող  պարունակել դետալներ, մանրամասներ, բացատրություններ: Լոգլայնը պետք է պատասխանի հետևյալ հիմնական հարցերին՝ ո՞վ է գործող անձը և ի՞նչ է տեղի ունենում):
    ●    Սցենարի սինոփսիս (մեկ էջի սահմաններում, 6-8 նախադասության շրջանակում կարճ, ամփոփ նկարագրություն՝ ինչի մասին է լինելու ներկայացվելիք պատմությունը): 

 

Մրցույթի պայմանները

  1.  Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատ ստեղծագործողները, այնպես էլ թիմով ներկայացող սցենարական խմբերը, կինոարտադրական խմբերը:
    2.    Սցենարի սինոփսիսը, հետագայում նաև բուն սցենարը  պետք է գրանցված լինեն ՀՀ-ում հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այնպիսի հաստատությունում, որը պայմանագրով պարտավորվում է աշխատանքի հեղինակային կամ գույքային իրավունքի խախտման պարագայում զբաղվել դրանց պաշտպանության գործով: 
    3.    Սցենարում ներկայացվող գործողությունները պետք է մեծամասամբ տեղի ունենան Երևանում, ուղղակի կամ անուղղակի ներկայացնեն Երևանը, նկարահանումների մեծ մասը պետք է իրականացվի Երևանում:  
    4.    Ներկայացվող հայտերը պետք է ուղարկվեն՝ համաձայն կից հայտաձևի: Նույն անձը (սցենարիստների խումբը) կինոարտադրական խումբը կարող է ներկայացնել 1 (մեկ) հայտ:
    5.    Տեխնիկական չափորոշիչներ (յուրաքանչյուր ֆայլի վերնագիրը պետք է պարունակի ֆայլի հերթական համարը (1, 2), նախագծի անվանումը): Լոգլայնն ու սինոփսիսը պետք է գրված լինեն հայերեն, «Գրապալատ»  տառատեսակով, 12 տառաչափով, տողատակը` 1,15: 
    6.    Ստեղծագործողները պետք է կցեն իրենց արդեն իրականացված աշխատանքները՝ պորտֆոլիոյի տեսքով:  
    7.    Հայտերը պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2023 թ. հոկտեմբերի 10-ը ներառյալ: Վերջնաժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

     
Մրցույթի ժամանակացույց 

1-ին փուլ՝ Սինոփսիսների մրցույթ - հայտերի ընդունում.  վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 10,
2-րդ փուլ՝ Կորոշվեն տասը լավագույն սինոփսիսները: Այս փուլ անցած հայտատուները կմասնակցեն սցենարների մրցույթին. վերջնաժամկետ՝ մինչև հունվարի 15, 
3-րդ փուլ՝ Կորոշվեն 5 հաղթողները, որոնց սցենարների հիման վրա կնկարահանվեն ֆիլմերը: Հաղթողները կպարգևատրվեն:

 

Ընթացակարգը

Հայտերի ընդունմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, հայտատուների հետ կապ կհաստատվի հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով: 
Հայտատուն, սույն մրցույթին դիմելով, տալիս է իր համաձայնությունն առ այն, որ հաղթող ճանաչվելու դեպքում կինոսցենարի իրականացման բոլոր իրավունքները պատկանելու են պատվիրատուին կամ վերջինիս կողմից ընտրված կողմին: 


Սցենարի գնահատման սանդղակը

Ստորև ներկայացված է այն սանդղակը, որով մրցույթի երկրորդ փուլում գնահատվելու են սցենարները: Հորդորում ենք սինոփսիսը կազմելուց և մրցույթին մասնակցելուց առաջ ծանոթանալ գնահատման չափանիշերին:

Հավելյալ տեղեկություն

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-514-197 հեռախոսահամարին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]