Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Դունյա Միյատովիչը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայով և պատրաստ է այցելել տարածաշրջան

Դունյա Միյատովիչը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական 
էսկալացիայով և պատրաստ է այցելել տարածաշրջան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան և դրա ազդեցությունը խաղաղ բնակչության, հատկապես ամենախոցելի խավերի վրա։

Միյատովիչն այդ մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վերջին տարիների ընթացքում տեղի բնակչությունը տուժել է տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքներից:

«Մասնավորապես, անցած դեկտեմբերից նրանք ապրում են մեկուսացման մեջ՝ զգալով առաջին անհրաժեշտության պարագաների և ծառայությունների սուր պակաս։ Ես խորապես մտահոգված եմ տեսնելով, որ նրանց անվտանգությունը հերթական անգամ վտանգված է, իսկ մարդու իրավունքները ոտնահարվում են՝ խորացնելով տառապանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Մարդու իրավունքների հանձնակատարը։

Նա խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ ընդգծում է տարածաշրջանում ռազմական գործողությունների լիակատար ավարտի անհրաժեշտությունը։ Կարևոր է կանոնավոր և անարգել մուտք ապահովել մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների համար։

«Պետք է շտապ վերականգնվի հաշտեցման հնարավորությունը և երկխոսությունը,  երաշխավորվի տուժած բնակչության իրավունքների լիարժեք հարգանքը՝ կայուն խաղաղություն ապահովելու համար»,- նշել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ՝ վերահաստատելով հանձնառությունը՝ մեկնելու տարածաշրջան՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների առկա մարտահրավերները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am