Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ժամանել են Եվլախ․ ԹԱՐՄԱՑՎԱԾ

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ժամանել են Եվլախ․ ԹԱՐՄԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն ժամանել է Եվլախ, որտեղ հանդիպում է անցկացնելու ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԼՂ պատվիրակության կազմում են Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նախնական տեղեկություններով՝ ադրբեջանական կողմից բանակցելու է մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը։ 

Հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ։ Պայմանավորվածության շրջանակում Ադրբեջանը պարտավորվել էր դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որտեղ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am