Երևանում՝ 11:07,   12 Հունիս 2024

ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների հասանելիությունը պետք է ապահովվի առանց խոչընդոտների. Ճապոնիայի ներկայացուցիչ

ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների հասանելիությունը պետք է ապահովվի առանց խոչընդոտների. Ճապոնիայի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը շատ կարևոր է կովկասյան տարածաշրջանի հետագա զարգացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ նիստում նման համոզմունք հայտնեց Ճապոնիայի ներկայացուցիչը: 

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունների առնչությամբ Ճապոնիան խորը մտահոգություն է հայտնել և դրանք  անմիջապես դադարեցնելու կոչ է արել Ադրբեջանին:  

«ԼՂ-ում իրավիճակի լուծման ցանկացած միակողմանի փորձ անընդունելի է: Սեպտեմբերի 20-ին համաձայնություն ձեռք բերվեց ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: Թեև ռազմական առճակատումը դադարեցվեց, բայցևայնպես իրադրությունը շարունակում է անկայուն մնալ: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է շարունակի հետևել իրավիճակին՝ իրադարձությունների վրա դրական ազդեցություն ունենալու նպատակով»,- ասաց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը

Նրա խոոսքով՝ անվտանգության խորհուրդը պետք է շարունակի զբաղվել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակով: Պետք է ապահովել բնակիչների, հատկապես ամենախոցելի խմբերի` քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, տարեցների, կանանց և երեխաների կյանքի և անվտանգության պաշտպանությունը: Ըստ այդմ՝ ԼՂ-ում միջազգային կազմակերպությունների համար մարդասիրական հասանելիությունը պետք է ապահովվի առանց խոչընդոտների, տեղի բնակչության կարիքները պետք է բավարարվեն:  

«Հակամարտության հանգուցալուծումը շատ կարևոր է կովկասյան տարածաշրջանի հետագա զարգացման համար: Երկխոսությունը կողմերի միջև հույժ կարևոր է: Ճապոնիան բոլոր կողմերին կոչ է անում խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»,- ասաց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am