Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Կանադան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը չի բացառում

Կանադան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը չի բացառում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով լսումներ են կայացել, որոնց ընթացքում երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավոր Իվ Պեռոնն արտգործնախարարին խնդրել է մեկնաբանել՝ արդյոք Կանադան նախատեսում է Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, և արդյոք այդ հարցը քննարկվել է եվրոպական գործընկերների հետ։

«Մենք հակված ենք պատժամիջոցների հարցը դիտարկել մի շարք այլ երկրների հետ, որպեսզի այդ երկրի վրա առավելագույն ճնշում գործադրվի։ Այնպես որ, քննարկվում է ամեն բան», - պատասխանել է Ջոլին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am