Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվն անցել է 91 հազարը

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվն 
անցել է 91 հազարը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 29-ի ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91 հազար 448 անձ է ժամանել Հայաստան: Հակարի կամուրջը այդ պահի դրությամբ հատել է 19 հազար 103 տրանսպորտային միջոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93 հազարի: Հաշվառված անձանց թիվը կազմում է 69 հազար 916: Որոշակի թվային դինամիկայից կարելի է եզրակացնել, որ արդեն կա ժամանողների հոսքի ինտենսիվության նվազում։»,- նշեց նա:

Բաղդասարյանը տեղեկացրեց՝ պետության տրամադրած կեցավայրերից օգտվողների թիվն աճել է:

«Եթե ժամը 12-ի դրությամբ այդ թիվը 20 հազար 306 էր, ապա այս պահի դրությամբ՝ 23 հազար 433 է: Ըստ մարզերի բաշխվածության Արագածոտնու մարզում՝ 976, Արարատի մարզում՝ 6031, Արմավիրի մարզում՝ 2124, Գեղարքունիքի մարզում՝ 2137, Լոռու մարզում՝ 1187, Կոտայքի մարզում՝ 5323, Շիրակի մարզում՝ 837, Սյունքի մարզում՝ 2050, Վայոց ձորի մարզում՝ 1555, Տավուշում 1183 անձ պետության կողմից տրամադրված կեցավայրից է օգտվել»,- պարզաբանեց նա: 

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ-ի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին ԼՂ-ից ՀՀ են տեղափոխվում ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված քաղաքացիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am