Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակն է ստեղծել անհրաժեշտ 
լոգիստիկ պայմաններ. վարչապետ

ՄՈՍԿՎԱ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի ապրանքաշրջանառության աճին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 8-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին:

«Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների պահպանման օգտին և իր պատրաստակամությունն է հայտնում բոլոր անդամ երկրների հետ ակտիվ փոխգործակցության՝ ի շահ տնտեսական համագործակցության ընտրված պարադիգմի հետագա զարգացման։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am