Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անկարայում Թուրքիայի ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության դարպասների մոտ երկու ահաբեկիչ պայթյուն է իրականացրել։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սոցցանցերում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09։30-ի սահմաններում:

Ոստիկանության երկու աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել, հայտնել Է գերատեսչության ղեկավարը։

«Ժամը 09։30-ի սահմաններում մեքենայով ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքի դարպասին մոտեցած երկու ահաբեկիչները պայթյուն են իրականացրել։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուս ահաբեկիչը չեզոքացվել է։ Բաց կրակի հետևանքով մեր երկու ոստիկանները թեթև վնասվածքներ են ստացել»,- գրել է Յերլիքայան։

Նա ընդգծել է, որ թուրքական անվտանգության ուժերը կշարունակեն անզիջում պայքարն ահաբեկչության դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]