Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային 
միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել։ Հոկտեմբերի 3-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար  625 անձ, տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա ընդգծեց՝ հաշվառվածների թվի փոփոխություն կա. 20:00-ի   դրությամբ այն կազմում է 94 724 անձ։ Ըստ տվյալների՝ գրեթե 95 տոկոսը հաշվառվել է:

«Այս նույնականացումը խիստ կարևոր է մեզ համար, որպեսզի  հաջորդիվ  բռնի տեղահանված մարդիկ ընդգրկվեն տարբեր սոցիալական ծրագրերում, որ իրականացնում է պետությունը։ Հաշվառման գործընթացը զուգահեռ է իրականացվում: Եթե ինչ-ինչ պատճառներով ժամանելուց բռնի տեղահանվածները չեն  հասցրել հաշվառվել, անհրաժեշտ է դիմել համայնքային կենտրոններ:  Ավելի քան 60 համայնքում նման կենտրոններ են գործում:  Պատասխանատու անձանց տվյալներով մարդիկ կարող են կապվել և անցնել հաշվառման գործընթացը»,-ասաց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ արդեն իսկ մեկնարկել է երկու գործընթաց. մեկը վերաբերում է  միանվագ գումարների տրամադրմանը՝ 100 հազարական դրամներին, որոնք հատկացվելու են յուրաքանչյուր անձի, որ բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների հետևանքով և  մյուսը վերաբերում է բնակարանների վարձակալության  գումարներին, որոնք հատկացվում են այն անձանց, որոնք  չունեն սեփականություն ՀՀ-ում:  Յուրաքանչյուր անձին տրամադրվում է 40 հազար դրամ և 10 հազար դրամ  կոմունալ վճարումների համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am