Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից 2 օր առաջ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ստամբուլում հանդիպում են անցկացրել

Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից 2 օր առաջ ԵՄ-ն, ԱՄՆ-ն 
և Ռուսաստանը Ստամբուլում հանդիպում են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից առաջ «գաղտնի» հանդիպում են անցկացրել՝ քննարկելու Ադրբեջանի 9-ամսյա շրջափակումը դադարեցնելու և տարածաշրջան հումանիտար օգնություն հասցնելու հարցերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է POLITICO-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ընթացքում հաստատել են, որ նման հանդիպում կայացել է։

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում։ Ըստ POLITICO-ի աղբյուրի՝ դա ուղղված է եղել այն ջանքերին, որոնք պետք է գործադրվեին՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակմանը և թույլ տալ Հայաստանից հումանիտար օգնության մուտքը։

Ըստ հրապարակման՝ հանդիպմանը ներկա են գտնվել Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։

ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է հանդիպման մասին մեկնաբանություն տալ՝ ասելով․ «Մենք չենք մեկնաբանում դիվանագիտական մասնավոր քննարկումները»։

Իսկ թեմային ծանոթ ԱՄՆ պաշտոնյան հայտնել է, որ քննարկումները տեղի են ունեցել՝ հիմնվելով այն բանի վրա, որ Ռուսաստանը դեռ ազդեցություն ունի տարածաշրջանում։

Դմիտրի Պեսկովը POLITICO-ի հրապարակմանն անդրադառնալիս նշել է, որ հոդվածում կային անճշտություններ, սակայն հաստատել է, որ «Ղարաբաղի հարցով որոշակի շփումներ եղել են»։

Մարիա Զախարովան նույնպես հաստատել է այս հանդիպումը։ Նա հայտնել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն հանդիպում անցկացնելու համար դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով նման հանդիպում անցկացնել։ Ըստ Զախարովայի՝ կողմերը տեսակետներ են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am