Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Սա ցեղասպանություն է. Արգենտինայի հայ համայնքը Ադրբեջանի դեսպանության դիմաց ակցիայով դատապարտել է ԼՂ-ում էթնիկ զտումները

Սա ցեղասպանություն է. Արգենտինայի հայ համայնքը Ադրբեջանի դեսպանության 
դիմաց ակցիայով դատապարտել է ԼՂ-ում էթնիկ զտումները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի հայ համայնքը հոկտեմբերի 7-ին երթով շարժվել է դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ դատապարտելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպանությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Diaro Armenia-ի տարածած հաղորդագրությունից՝ երթն ադրբեջանական վարչակարգի դիվանագիտական ​​ներկայացուցչություն է շարժվել «Ադրբեջանի էթնիկ զտումների պատճառով տեղահանված 120.000 հայեր» գրությամբ պաստառի ներքո:

Երթի մասնակիցները բարձրացրել են «Ադրբեջան` պետական մարդասպան», «Ցեղասպանությունը ժխտվել է, ցեղասպանությունը կրկնվում է» և այլ գրություններով պաստառներ:

a1.jpeg (160 KB)

Արգենտինայի և Չիլիի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ վարդապետ Արեն Շահենյանի խոսքերից հետո Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (IARA) նախագահ Ալեխանդրո Կալփաքյանն ընթերցել է հայ համայնքի ելույթը՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից ԼՂ հայ խաղաղ բնակչության էթնիկ զտումները:

«Մեր հայրենակիցներն ապրել և ապրում են իրենց կյանքի ամենավատ օրերը Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերից հետո: Ադրբեջանը չհարգեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագիրը և 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արգելափակվեց Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին: Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմը չի հարգել նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ Լաչինի միջանցքով տեղաշարժն ապահովելու վերաբերյալ»,-ասել է նա:  

DSC_0087.jpg (4.83 MB)

Կալփաքյանը հիշեցրել է արգենտինացի փորձագետ Լուիս Մորենո Օկամպոյի խոսքերը, որ Ադրբեջանը ԼՂ բնակչության  նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանն արագացրել է բնաջնջման գործընթացի իրականացումը: Նա շեշտել է՝ Ադրբեջանի կողմից շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով հայերը բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ գիտակցելով, որ անհնար է անվտանգ ապրել ադրբեջանական տիրապետության տակ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարգել միջազգային նորմերը: Հայ համայնքը պահանջել է անհապաղ ազատ արձակել ապօրինաբար գերեվարված ԼՂ պաշտոնյաներին և մյուս բոլոր գերիներին:

«Մեր ներկայությունն այստեղ այսօր վառ օրինակ է, որ մենք շարունակելու ենք պայքարել Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ ցեղասպանության, շարունակվող հալածանքների և բնաջնջման դեմ, որն այժմ իրականացնում է Ադրբեջանը»,-ասել է Կալփաքյանը:

a2.jpg (587 KB)

a3.jpg (510 KB)

a4.jpg (776 KB)

a5.jpg (472 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am