Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում 38 ծնունդ է 
գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  անձանց ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել.  14-ը Երևանում է, 24-ը՝ ՀՀ մարզերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Անդրադառնալով Հայաստանի տարբեր բուժհաստատություններում  առողջությունը վերականգնող անձանց, որոնք բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, նա ընդգծեց՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ նրանց թիվը 278 է:

«95 բուժառուի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր:  Միջին ծանրության հիվանդներ կան անչափահասների շրջանում. 7 երեխա շարունակում է  իր բուժումը»,-տեղեկացրեց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց՝ շարունակվում է կցագրումը առողջապահության առաջնային հաստատություններում՝ ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում: «Հոկտեմբերի 9-ի դրությամբ այդ թիվը կազմում է 16 հազար 448. մարդկանց գրեթե 16, 5 տոկոսն արդեն իսկ հաշվառվել է պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում»,-շեշտեց Բաղդասարյանն ու հիշեցրեց՝ առողջապահության հետ կապված բոլոր խնդիրները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդիկ լուծում են պետական պատվերի շրջանակներում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am