Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 52 հազար 600 անձ դրամական աջակցություն է ստացել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 52 հազար 600 անձ դրամական 
աջակցություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 52 հազար 600 անձ դրամական աջակցություն է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ առաջին փոխանցումները սկսել են նախորդ ուրբաթ: Անդրադառնալով անչափահասներին՝ Խաչատրյանն ասաց՝ նրանց դիմումների ընդունման  գործընթացը սկսվել է հոկտեմբերի 7-ից:

«Դիմումների ընդունման պահից սկսած մինչև հոկտեմբերի 9-ի ժամը 15:00-ն 17 հազար 139 անչափահասի դիմում ենք ստացել»,-շեշտեց նա:

Խաչատրյանի խոսքով՝ դիմումների բավարարվածության չափը 1005 է, այսինքն՝ 1005-ի դիմումի վերաբերյալ նույնականացում է իրականացվել, 306-ը մերժվել է, 15 հազար 828-ը մշակման փուլում է: Մշակման գործընթացը կավարտվի մեկ կամ երկու օրվա ընթացքում: Փոխանցումները կկատարվեն հոկտեմբերի 13-ին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am