Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված 52 հազար 600 մարդ ստացել է կառավարության խոստացած 100 հազար դրամ միանվագ օգնությունը

ԼՂ-ից բռնի տեղահանված  52 հազար 600 մարդ ստացել է կառավարության 
խոստացած 100 հազար դրամ միանվագ օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ 

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 հազար դրամ վճարումներ ենք կատարում։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Այս պահի դրությամբ 52 հազար 600 մարդու քարտային հաշիվներին գումար է փոխանցվել։ 

Կարգը այնպիսին է, որ մենք յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ամփոփում ենք ցուցանիշները, բոլոր լրացուցիչ տվյալները նույնականացնում և շաբաթվա վերջին դրությամբ կատարում ենք փոխանցում։ Վաղը կփոխանցվեն ևս 13 հազար 300 մարդու գումարները»,- ասաց փոխվարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am